ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Էներգետիկ ըմպելիքներ. վնա՞ս, թե՞ օգուտ
Էներգետիկ ըմպելիքները մարդկության համեմատաբար ավելի ուշ հայտնագործություններն են: Չնայած նրանց բաղադրամասերն օգտագործվել են որպես աշխուժացնող այն պահից սկսած, երբ ալյումինե tտարաներիի հայտնագործմանը կային դեռ դարեր: Թվում է՝ էներգատոնիկների հայտանգործությունը համադարման է ուսանողների համար քննաշրջանի ժամանակ, աշխատավորների համար` դեդ-լայնի օրերին (ժամանակ, որի ընթացքում ամեն ինչ պետք է արված կամ ավարտին հասցված լինի), ռեկորդի գնացող ֆիտնեսիստների, հոգնած վարորդների և գիշերային ակումբների այցելուների համար և բոլոր նրանց, ովքեր շատ են հոգնել, բայց ստիպված են շարունակելու գտնվել մարմնի և հոգու աշխույժ վիճակում: Խմում ես մի բաժակ և դու արդեն չես ննջում, կարող ես շարունակել նորից ու նորից…
Արտադրողները` արտադրելով նորանոր տարատեսակներ հաստատում են, որ իրենց ըմպելիքները միայն օգուտ են բերում: Եթե ամեն ինչ այդքան ուրախալի է, ինչու են օրենսդիրները փորձել օրենք ընդունել, որը կսահմանափակի այս հրաշք-ըմպելիքի տարածումը: Եկեք պարզաբանենք…
Բաղադրությունը
Կոֆեին: Նրա բաղադրության մեջ կա խթանող բացարձակ ամեն ինչ: Գործում է որպես խթանիչ. 100 մգ կոֆեինը խթանում է մտավոր գործունեությունը, 238 մգ-ը բարձրացնում է սրտանոթային տոկունությունը: Նման ազդեցություն ստանալու համար անհրաժեշտ է առնվազն խմել 3 տարա ըմբելիք, բայց «էներգետիկ» արտադրողները խորհուրդ են տալիս օգտագործել օրական ոչ ավելի, քան 1-2 տարա:
Տաուրին: Մեկ տարան պարունակում է միջինը 400-1000 մգ տաուրին: Այն ամինաթթու է, որը կուտակվում է մկանային հյուսվածքներում: Ընդունված է, որ տաուրինը բարելավում է սրտամկանի աշխատանքը: Սակայն վերջին ժամանակներս բժիշկների մոտ կարծիք է հայտնվել, որ նա որևէ ազդեցություն չի թողնում մարդու օրգանիզմի վրա:
Կարնիտին: Մարդու բջիջների բաղկացուցիչ մասն է, որն նպաստում է ճարպաթթուների արագ օքսիդացմանը: Կարնիտինն արագացնում է նյութափոխանակությունը, նվազեցնում մկանների հոգնածությունը:
Գուարանա և մարդարմատ (ժենշեն): Դեղաբույսեր, որոնք ունեն տոնուսը բարձրացնող յառանձնահատկություններ: Գուարանայի տերևներն օգտագործվում են բժշկության մեջ. նրանք մկանային հյուսվածքներից դուրս են բերում կարբոլաթթուն՝ նվազեցնելով ցավը ֆիզիկական բեռնվածության ժամանակ, խոչընդոտում են աթերոսկրելոզի առաջացմանը, մաքրում են լյարդը: Դեղագործները, ի դեպ, կարծում են, որ գուարանին և մարդարմատին վերագրվող գրգռիչ հատկությունները հետազոտություններով հաստատված չեն:
B խմբի վիտամիններ: Անհրաժեշտ են նյարդային համակարգի և մասամբ գլխուղեղի նորմալ աշխատանքի համար: Օրգանիզմը կարող է զգալ նրանց սակավությունը, բայց դոզայի բարձրացումը չի բարելավի արտադրողականությունը, մտավոր ունակությունները կամ մեկ այլ բան, ինչպես փորձում են համոզել էներգետիկ ըմպելիքներ արտադրողները:
Մելատոնին: Կա օրգանիզմի մեջ և պատասխանատու է մարդու օրվա ռիթմն ապահովելու համար:
Մաթեին: Նյութ, որը մտնում է հարավամերիկյան կանաչ թեյ մաթէի կազմի մեջ: Ilex Paraguarensis մշտականաչ ծառի էքստրակտն օգնում է հաղթահարել սովածության զգացումը և նպաստում է քաշի իջեցմանը:
«Կողմ» փաստեր
- Եթե ձեզ ուղղակի անհրաժեշտ է թարմանալ կամ ակտիվացնել ուղեղի աշխատանքը, էներգետիկները կատարյյալ համընկնում են նման նպատակների համար:
- Դուք կարող եք գտնել ձեր կարիքներին համապատասխան ըմպելիք: Մարդկանց կարիքներից ելնելով՝ էներգատոնիկները բաժանվում են խմբերի. մի մասում ավելի շատ է կոֆեինը, մյուսում՝ վիտամինները և ածխաջրերը: «Կոֆեինային» ըմպելիքները համապատասխանում են մոլի աշխատասերներին և ուսանողներին, ովքեր աշխատում կամ պարապում են գիշերները, իսկ «վիտամինա-ածխաջրայինները»` ակտիվ մարդկանց, ովքեր գերադասում են ազատ ժամանակը մարզասրահում անցկացնել:
- Էներգետիկների մեջ կա վիտամինների և գլյուկոզայի կոմպլեքս: Վիտամինների օգտակարության մասին խոսելու կարիք չկա:
Գլյուկոզան արագորեն ներծծվում է արյան մեջ, մտնում օքսիդացման գործընթացների մեջ և մկաններին, ուղեղին ու այլ կենսականորեն կարևոր օրգաններին էներգիա մատակարարում:
- Սուրճից ազդեցության էֆֆեկտը գործում է 1-2 ժամ, էներգետիկներից՝ 3-4 ժամ:
Դրանից բացի, գրեթե բոլոր էներգետիկները գազավորված են. դա արագացնում է նրանց ազդեցությունը. սա արդեն երրորդ տարբերությունն է սուրճից:
- Փաթեթավորումը թույլ է տալիս էներգետիկներն օգտագործել ցանկացած իրավիճակում (պարահրապարակ, ավտոմոբիլ), որը միշտ չէ որ հնարավոր է սուրճի կամ թեյի պարագայում:
«Դեմ» փաստեր
- Ըմպելիքները կարելի է օգտագործել խիստ դոզավորված: Առավելագույնը՝ օրական երկու տարա: Ըմպելիքի նորմայից ավելի օգտագործման արդյունքում հնարավոր է զարկերակային ճնշման կամ արյան մեջ շաքարի քանակի էական բարձրացում:
- Ֆրանսիայում, Դանիայում և Նորվեգիայում պարենային խանութներում «էներգետիկների» վաճառքն արգելված է, նրանք վաճառվում են միայն դեղատներում, քանի որ համարվում են դեղամիջոցներ: Վերջերս Շվեդիայի իշխանությունները փորձում են պարզել 3 մահվան դեպքի պատճառները, որոնք, կասկած կա, վրա են հասել էներգետիկ խմիչքների օգտագործումից:
- Էներգատոնիկների մեջ պարունակող վիտամինները չեն կարող փոխարինել մուլտիվիտամինային կոմպլեքսին:
- Մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն ճնշման կամ սրտի հետ, պետք է խուսափեն այդ ըմպելիքներից:
- Կարծիքը, որ տոնիկն օրգանիզմը համալրում և հագեցնում է էներգիայով, բացարձակ անիրավական է: Տարայի պարունակությունը , որպես բանալի, բացում է օրգանիզմի ներքին «պահեստների դուռը»: Այլ բառերով ասած՝ տարան էներգիա չի տալիս, այլ այն դուրս է հանում օրգանիզմից: Մարդն օգտագործում է իր սեփական ռեսուրսները, ավելի պարզ ասած. վերցնում է ինքն իրենից` պարտքով: Պարտքը, բնականաբար, վաղ թե ուշ պետք է վերադարձնել՝ վճարելով հոգնածությամբ, դյուրագրգռությամբ և դեպրեսիայով:
- Կոֆեինը, որը կա տոնիկների մեջ, ինչպես ցանկացած խթանիչ պատրաստուկ, հյուծում է նյարդային համակարգը: Նրա ազդեցությունը տևում է միջինը 3-5 ժամ, որից հետո օրգանիզմին անհրաժեշտ է կարճատև դադար: Դրանից բացի, կոֆեինը կախվածություն է առաջացնում:
- Էներգետիկը` որպես շաքար և կոֆեին պարունակող ըմպելիք, անվտանգ չէ երիտասարդ օրգանիզմի համար:
- Շատ էներգետիկ ըմպելիքներ մեծ քանակությամբ վիտամին B են պարունակում, որն էլ կարող է առաջ բերել սրտախփոց, ձեռքերում ու ոտքերում դող:
- Ֆիտնեսի սիրահարներին պետք է հիշել, որ կոֆեինը լավ միզամուղ է: Դա նշանակում է` չի´ կարելի ըմպելիքն օգտագործել մարզումից հետո, քանի որ մարզումների ընթացքում օրգանիզմը կորցնում է մեծ քանակի ջուր:
- Չափաբաժնից ավելի օգտագործելու դեպքում հնարավոր են կողմնակի ազդեցություններ՝ տախիկարդիա, փսիխոմոտոր հուզումներ, նյարդայնացում, ընկճախտային հոգեվիճակ:
- Տոնիկները պարունակում են տաուրին և գլյուկորոնոլակտոն: Տաուրինի պարունակությունը մի քանի անգամ ավելի է, քան այլ մթերքում, իսկ 2 տարայում պարունակող գլյուկուրոնոլակտոնի քանակը կարող է գրեթե 500 անգամ բարձրացնել այդ նյութի ցերեկային չափաբաժինը: Նույնիսկ գիտնականներին հայտնի չէ, թե ինչպես են նման չափաբաժնով այդ բաղադրամասերն աշխատում մեր օրգանիզմում: Անհասկանալի է՝ ինչպես են նրանք փոխազդում նաև կոֆեինի հետ: Այդ պատճառով Եվրոմիության սննդի գիտական կոմիտեի փորձագետները հայտարարում են, որ տաուրինի և գլյուկորոնոլակտոնի նման չափաբաժնով օգտագործման անվտանգությունը հաստատված չէ և դրա համար անհրաժեշտ են հետագա ուսումնասիություններ:
Ինչպես տեսնում եք, «դեմ» փաստարկներn ավելի շատ են, քան «կողմ»-ը: Բայց և այնպես, միանգամայն հնարավոր է, որ կյանքում գալիս է պահ, երբ էներգետիկ ըմպելիքը դառնում է անհրաժեշություն: Այդ դեպքում ծանոթացեք տոնիկների օգտագործման կանոններին, որոնք օգնում են` օգտագործելով, չվնասել օրգանիզմին:
Օգտագործման կանոնները
Մի´ գերազանցեք կոֆեինի օրական չափաբաժինը՝ ոչ ավել 2 տարայից։ Երկուսից ավելի տարայի շարունակ ընդունումը կարող է վնասել ձեր առողջությանը, որի դեպքում օրգանիզմի ռեսուրսները արդեն սպառվում են և ցանկալի արդյունքի փոխարեն կիշխեն կողմնակի ազդեցությունները:
- Էներգետիկ ըմպելիքն օգտագործելուց հետո օրգանիզմին անհրաժեշտ է դադար` ռեսուրսների վերականգնման համար:
- Մի՛ օգտագործեք ըմպելիքներ սպորտով զբաղվելուց հետո. և՛ մեկը, և՛ մյուսը բարձրացնում են ճնշումը:
- Հղիներին, երեխաներին, անչափահասներին, ծեր մարդկանց, հիպերտոնիայի, սրտանոթային համակարգի հիվանդությունների, գլաուկոմայի, քնի խանգարումների,կոֆեինի նկատմամբ գերզգայունության դեպքերում խստիվ արգելվում են էներգետիկ ըմպելիքները:
-Կոֆեինը հեռանում է արյան միջից 3-5 ժամ անց, ընդ որում` կիսով չափ: Այդ իսկ պատճառով չի կարելի խառնել տոնիկներ և կոֆեին պարունակող այլ ըմպելիքներ (սուրճ, թեյ), այլապես հնարավոր է գերազանցել թույլատրելի դոզան:
Շատ ըմպելիքներ շատ կալորիական են: Եթե մարզասրահում օգտագործում եք էներգետիկներ, ապա խմեք մինչև մարզումը: Եթե ձեր պլանների մեջ մտնում է միայն ուժերը վերականգնելը, իսկ նիհարել դուք չեք պատրաստվում, կարող եք օգտագործել նման տոնիկներ` պարապմունքներից առաջ և հետո:
- Չի´ կարելի տոնիկները խառնել ալկոհոլի հետ (ինչպես, օրինակ, հաճախ անում են գիշերային ակումբների այցելուները): Կոֆեինը բարձրացնում է ճնշումը, իսկ ալկոհոլի հետ համադրելով՝նրա ազդեցությունը մի քանի անգամ ուժեղանում է: Արդյունքում մարդու մոտ ուղղակիորեն կարող է առաջանալ հիպերտոնիկ կրիզ:
Առողջության և բժշկության բնագավառի մասնագետները հաստատում են, որ տոնիկները ավելին չեն, քան սուրճի վիտամինացված փոխարինողները, մինչդեռ ավելի վտանգավոր են առողջության համար: Իսկ մրգային հյութերը և շատ մթերքների մեջ պարունակվող գլյուկոզան ունակ են մեր ոգին հասցնելու այնպիսի՜ բարձրությունների... Այնպես որ խմե՞լ տոնիկներ, թե՞ ոչ՝ ձեր ընտրությունն է:
Ահա և մենք առիթ ունենք, առանց խղճմտանքի, խմել մեկ բաժակ սուրճ սիրելի շոկոլադով (տոնիկի փոխարեն):
Shtoyan
02.09.2012
Alla
31.08.2012
Shtoyan
28.08.2012
Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ Լին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն